Էկոնոմ դաս

«Արմենիա» ավիաընկերության բորտուղեկցորդները ուրախ են ողջունել Ձեզ մեր օդանավում և պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի Ձեր թռիչքը լինի առավելագույնս հարմարավետ:

25կգ անվճար ուղեբեռ, հասանելի տոմսեր, տաք ուտեստներ, կարմիր և սպիտակ գինի, գարեջուր. ամեն ինչ էկոնոմ դասի ուղևորների համար: Այս ամենով «Արմենիա»  ավիաընկերությունը տարբերվում է մրցակիցներից: Մեր օդանավերը կահավորված են էրգոնոմիկ նստատեղերով՝ նախագծված հարմարավետության վերջին պահանջներին համապատասխան:

Այժմ դուք կարող եք Ձեզ թույլ տալ ավելի շատ հարմարավետություն «Սպասարկման դասի բարձրացում» նոր ծառայության շնորհիվ: Բոլոր ուղևորները, որոնք ձեռք են բերել էկոնոմ դասի սակագնով տոմսեր, կարող են բարձրացնել ծառայության մակարդակը՝ հասցնելով այն բիզնես դասի:

Օգտվել ծառայությունից  և վճարել դրա  համար կարող եք հենց օդանավակայնի գրանցման կետերում՝ թռիչքից ոչ շուտ, քան 3 ժամվա ընթացքում, եթե բիզնես դասում առկա են ազատ տեղեր: Ձեր ժամանակը թռիչքի ընթացքում անցկացրեք բիզնես դասում՝ վայելելով կատարյալ հարմարավետությունը: Առանձին սրահ բիզնես ուղևորների համար, նստեցման արտոնյալ պայմաններ: Օդանավակայանի հնարավորություններից ելնելով՝ մինչև օդանավ Ձեզ կուղեկցեն առանձին տրանսպորտային միջոցով: Բիզնես դասի սրահը տեղակայված է օդանավի առջևի մասում՝ անձնակազմի խցիկի հետևում: Այն կահավորված է լայն և հարմարավետ նստատեղերով՝ նախատեսված հանգիստ և հարմարավետ թռիչքի համար: Բիզնես դասի ուղևորների համար նախատեսված է առանձին զուգարան: Ծառայության արժեքը, կախված չվերթի ուղղությունից, սկսում  է 100 եվրոյից:

Մաղթում ենք Ձեզ բարի թռիչք:


Առաջարկվող ուղղություններ

Թել-Ավիվ Թել-Ավիվ սկսած՝ €102

Վորոնեժ Վորոնեժ սկսած՝ €49

Մինվոդի Մինվոդի սկսած՝ €49

Բեյրութ Բեյրութ սկսած՝ €174

Թբիլիսի Թբիլիսի սկսած՝ €69


Ամրագրում

Երբ (ընտրել օրացույցից)
Ուղևորներ / Ընտրել կարգը

Նորություններ

02.06.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը ներդրել է ավիատոմսերի ամրագրման Aero Mart համակարգը

Հարգելի գործընկերներ` ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ «Արմենիա» ավիաընկերությունը պայմանագիր է ...

01.08.2016 - «Արմենիա»-ն բացում է թևերը

Օգոստոսի 1-ին դեպի Մոսկվա իր առաջին թռիչքը կատարող Բոինգ 737-500 «Արմենիա» ավիաընկերության օդանավը դիմավորեցին Վնուկովո օդանավակայանում` ջրային շիթերի «հրավառությամբ»

07.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը մեկնարկում է կանոնավոր չվերթները

Հուլիսի 7-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը Մինովդի ...

10.04.2017 - Հայկական ավիափոխադրողի մուտքը` Բեյրութ. «Արմենիա»-ն նոր երկրներ է «նվաճում»

Արմենիա» ավիաընկերության չվերթի առանձնահատկությունը մատչելի տոմսերն են՝ 320 ԱՄՆ դոլար` երկու ուղղությամբ, 30 կգ ուղեբեռը և օդանավում մատուցվող բարձրակարգ ծառայությունը՝ տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր, անգամ` էկոնոմ դասում: