Հարց ու պատասխան

  1. Ինչպե՞ս գրանցվել չվերթին:

    Այս պահին ավիաընկերությունը դեռ չունի չվերթին առցանց գրանցվելու հնարավորություն: Չվերթին գրանցվելու համար խնդրում ենք ժամանել օդանավակայան չվերթի մեկնումից 3 ժամ առաջ:

  2. Ինչպե՞ս վերադարձնել արդեն գնված տոմսը:

    Ավիատոմսը վերադարձնելու համար պետք է դիմել այն գրասենյակ, որտեղից ձեռք է բերվել տոմսը: Եթե չվերթին մնացել է 24 ժամից պակաս ժամանակ, ապա խնդրում ենք դիմել ավիաընկերության գրասենյակ, զանգահարելով +37411747777 հեռախոսահամարով: Այս դեպքում տոմսի վերադարձը կիրականացվի տոմսի սակագնի կանոններին համապատասխան:

  3. Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել ավիատոմսը:

    Դուք կարող եք ձեռք բերել տոմսերը ավիաընկերության պաշտոնական  www.armeniafly.com կայքում, այցելելով ավիաընկերության գլխավոր գրասենյակ` Վազգեն Սարգսյան 10 հասցեում, կամ այցելելով ավիաընկերության՝ հանրապետությունում և արտերկրում գործող գործընկեր գործակալություններ: Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել +37411747777 հեռախոսահամարին կամ գրել info@armeniafly.com հասցեին:

  4. Ձեռք եմ բերել տոմս, սակայն այն չեմ ստացել իմ էլ. փոստին: Ինչպե՞ս ստանալ տոմսը:

    Եթե տոմսը ձեռք բերելիս չեք նշել Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա խնդրում ենք զանգահարել +37411747777 հեռախոսահամարին կամ գրել info@armeniafly.com հասցեին և մեր վաճառքի բաժնի մասնագետները կուղարկեն տոմսը Ձեր նշած հասցեին:

  5. Խնդրում ենք նշել թույլատրելի ուղեբեռի քաշը:

    Ձեռքի ուղեբեռի քաշը տարբեր չվերթների համար սահմանված  է 7-ից 10 կգ, իսկ հանձնվող ուղեբեռի չափը 20-ից 30 կգ:

  6. Արդյոք կա՞ ավիաընկերության չվերթներին անչափահաս երեխային ուղեկցելու ծառայություն:

    «Արմենիա»  ավիաընկերությունը մատուցում է  Unaccompanied Minors ծառայությունը UMNR գործընթացը դա հատուկ ծառայություն է, որը մատուցում է ավիաընկերությունը այն երեխաների համար, ովքեր ճանապարհորդում են առանց մեծահասակների ուղեկցության: 5-ից 16 տարեկան երեխաները կարող են  ճանապարհորդել մեր ավիաընկերության չվերթներով առանց մեծահասակ ուղևորների ուղեկցությամբ այն դեպքում, եթե ձևակերպեն ուղեկցողի հատուկ ծառայությունը: Այս ծառայությունը մատուցվում է  բոլոր ուղղությունների՝ թռիչքի և վայրէջքի օդանավակայաններում:

  7. Ինչպե՞ս ստուգել ամրագրումը եթե տոմսը ձևակերպվել է ավիաընկերության պաշտոնական կայքի միջոցով

    www.armeniafly.com հղումով կարող եք ստուգել բացառապես ավիաընկերության պաշտոնական կայքէջում կատարված ամրագրումները:  Ձեր ամրագրումը ստուգելու համար կարող եք դիմել նաև այն կայքերին, որոնց միջոցով  ձեռք եք բերել տոմսը:  

  8. Հնարավո՞ր է արդյոք ամրագրումը համարվել չեղյալ առանց նախազգուշացման

    Այո, կարող է: Եթե տոմսի ամրագրման ժամանակը լրացել է և վճարում չի կատարվել ՝ ապա ձեր ամրագրումը չեղարկվում է:  Տոմսի ամրագրման ժամկետը տատանվում է 24 ժամից 3 օրվա միջակայքում և կախված է ինչպես սակագնից այնպես էլ այն հանգամանքից թե քանի օր է մնացել թռիչքին, որը ի դեպ չպետք է գերազանցի երեք օրը: 

  9. Ի՞նչ է անհրաժեշտ օդանավակայանում հաշվառում անցնելու համար, եթե ունենք միայն էլեկտրոնային ավիատոմս

     Ձեզ հետ օդանավակայան վերցրեք անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր մեծահասակի համար և ծննդյան վկայական երեխայի համար, անհրաժեշտության դեպքում արտերկիր մեկնելու անձնագիր և վիզա: Կարող եք ձեզ հետ վերցնել էլեկտոնային տոմսի տպագրված տարբերակը, որը, սակայն,  չի հանդիսանում հաշվառում անցնելու պարտադիր պայման: Այն ձեզ հարկավոր է ձեր թռիչքի մասին ամբողջական տեղեկությանը տիրապետելու համար:

  10. Ձեր կայքի միջոցով կարող եմ միայն ամրագրե՞լ, թե նաև ձեռք բերել տոմս

    Կայքի  գլխավոր  էջում առկա  է «Ամրագրում» բաժինը, որտեղից կարող եք ինչպես ամրագրել տոմս որոշակի ժամանակահատվածի համար, այնպես էլ գնել տոմս՝ վճարելով դրա համար: 

  11. Կարո՞ղ եմ արդյոք ավիատոմս գնել խմբով մեկնող ուղևորների համար

    Այո, կարող եք: Ընդ որում, ձեր գործողությունները կայքում կախված են այն անձանց քանակից, որոնց համար ձեռք եք բերում ավիատոմսեր:
    Մեկ գործողությամբ դուք կարող եք պատվիրել ավիատոմսեր ոչ ավելի, քան ինը անձանցից բաղկացած խմբի համար: Դրա համար դուք պետք է այցելեք մեր կայքի գլխավոր էջում գտնվող «Ամրագրում» բաժինը և  անցնեք ավիատոմսերի օնլայն ամրագրման գործընթացը:
    Եթե խմբում ավելի քան ինը անձ է, ավիատոմսերը հնարավոր է գնել հետևյալ կերպ՝
    •    Օգտվեք խմբով ճանապարհորդելու առաջարկից՝ լրացնելով հարցումը:
    •    «Ամրագրում» բաժնի միջոցով ամրագրեք այնքան տոմս, ինչքան հարկավոր է (Մեկ գործընթացի ընթացքում կարող եք ամրագրել ավիատոմսեր առավելագույնը ինը անձի համար):
    •    Պատվիրեք տոմսեր՝ զանգահարելով +374 11 747777

  12. Արդյո՞ք բոլորը կարողանում են ավիափոխադրողի կայքից տոմս ձեռք բերել

    Ոչ բոլորը: Պայմանավորված այն հանգամանքով, որ ուղևորների որոշակի դասի համար թռիչքը պահանջում է ամրագրման հատուկ գործընթացներ և ավիաընկերության փոխադրման պայմանների պարտադիր համաձայնեցում,առցանց տոմս ամրագրել չի կարելի՝
    . Առանց ուղեկցողի երեխաների համար, որոնք 12 տարեկանից ցածր են և մեկնում են առանց մեծահասակի
    . Առանձին տեղ զբաղեցնող մինչև երկու տարեկան երեխայի հետ մեկնող ուղևորի համար
    Տվյալ դասի ուղևորները տոմս կարող են ձեռք բերել «Արմենիա» ավիաընկերության տոմսերի վաճառքի  գրասենյակներում, որտեղ տոմսերի  ձևակերպմամբ զբաղվող աշխատակիցը կճշտի բոլոր անհրաժեշտ մանրամասները և կկատարի հարցում նման թռիչքի իրականացման հնարավորության վերաբերյալ:

  13. Ի՞նչ անել, եթե տոմսի ամրագրման ընթացքում էկրանին հայտնվել է «Ժամանակը լրացել է» հաղորդագրությունը

    www.armeniafly.com կայքի օնլայն ծառայության որևէ էջում գտնվելու ժամանակը սահմանափակ է՝ 20 րոպե: Եթե այն գերազանցվում է, ապա հայտնվում է «Գործողության ժամանակը լրացել է» գրառումը: Նման դեպքում հարկավոր է ամեն-ինչ սկսել նորից:

     

  14. Ի՞նչ ժամ է նշվում տոմսի վրա այն ձեռք բերելիս՝տեղական թե Երևանի

    Կայքում միշտ նշվում է մեկնման և ժամանման քաղաքների ժամերը: Օրինակ, եթե Երևանից թռիչքը կատարվում է 10.15-ին և ժամանումը Մոսկվա 11:45-ին է, ապա առաջին դեպքում տոմսում նշված է Երևանի ժամանակը, իսկ երկրորդ դեպքում Մոսկվայի ժամանակը:


Առաջարկվող ուղղություններ

Թել-Ավիվ Թել-Ավիվ սկսած՝ €102

Վորոնեժ Վորոնեժ սկսած՝ €49

Մինվոդի Մինվոդի սկսած՝ €49

Բեյրութ Բեյրութ սկսած՝ €174

Թբիլիսի Թբիլիսի սկսած՝ €69


Ամրագրում

Երբ (ընտրել օրացույցից)
Ուղևորներ / Ընտրել կարգը

Նորություններ

10.04.2017 - Հայկական ավիափոխադրողի մուտքը` Բեյրութ. «Արմենիա»-ն նոր երկրներ է «նվաճում»

Արմենիա» ավիաընկերության չվերթի առանձնահատկությունը մատչելի տոմսերն են՝ 320 ԱՄՆ դոլար` երկու ուղղությամբ, 30 կգ ուղեբեռը և օդանավում մատուցվող բարձրակարգ ծառայությունը՝ տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր, անգամ` էկոնոմ դասում:

07.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը մեկնարկում է կանոնավոր չվերթները

Հուլիսի 7-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը Մինովդի ...

02.06.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը ներդրել է ավիատոմսերի ամրագրման Aero Mart համակարգը

Հարգելի գործընկերներ` ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ «Արմենիա» ավիաընկերությունը պայմանագիր է ...

05.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց առաջին չարտերային չվերթը

Այսօր`Հուլիսի 5-ին, «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց իր առաջին չարտերային չվերթը ...