Սահմանափակ կարողություններով ուղևորներ


«Արմենիա» ավիաընկերությունը Ձեր անվտանգ և հարմարավետ ճամփորդությունն ապահովելու համար ոչինչ չի խնայում։

Խնդրում ենք՝ թռիչքից առնվազն 72 ժամ առաջ Ձեզ հարմար ցանկացած տարբերակով ուղարկեք հարցում՝ նախապես ամրագրելով տեղը։ Ամրագրումը կարող եք իրականացնել՝ վաճառքի գրասենյակներում, ավիաընկերության գործակալների օգնությամբ,  armeniafly.com կայքում, կամ պարզապես զանգահարել  +374(11)747777 հեռախոսահամարին։ 
Տեղեկացեք հաշմանդամություն ունեցողներին սպասարկման համար հատուկ անհրաժեշտ պայմաններին, ինչպես նաև գաբարիտային տվյալների, քաշի և շարժողական համակարգին վերաբերող այլ բնութագրիչ տվյալների մասին, որոնք անհրաժեշտ են ապահովել տեղափոխության ընթացքում։
Մենք չենք պահանջում բժշկական եզրակացութուն, եթե Ձեզ անհրաժեշտ չէ հատուկ բժշկական ծառայութուն՝ հաշվի առնելով Ձեր առողջական վիճակը։ 

Ավիատոմս ձեռք բերելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ՝ 
•    Կթույլատրվի արդյո՞ք թռիչքը բժշկական տեսանկյունից, 
•    Ինչպիսի նախազգուշական միջոցներ պետք է ձեռնարկվեն,
•    Արդյո՞ք անհրաժեշտ է ուղեկցող թռիչքի ժամանակ ։ 

Առաջարկում ենք ձեզ ծանոթանալ հաշմանդամների տեղափոխման ժամանակ հետևյալ գործող ծառայութուններին․

ՈՒղեկցում և օգնություն օդանավակայանի տարածքում (այդ թվում նաև վայրէջքից հետո տրանսպորտային միջոցի ապահովում և տեղավորում), չվերթի գրանցում և ուղեբեռի ձևակերպում, օգնություն սահմանային, անցակետային զննումների  և ստուգման այլ գործընթացների իրականացման ընթացքում, օգնություն օդանավ նստելու և օդանավից իջնելու ժամանակ, վայրէջքից հետո ուղեբեռի ստացում։  
Տեղաշարժման համար անհրաժեշտ պարագաների ապահովում (այդ թվում հաշմանդամական աթոռ-սայլակ), որոնք կօգնեն ուղևորի տեղաշարժմանը օդանավակայանի տարածքում։  
Օդանավի թռիչքից առաջ և վայրէջքից հետո ինքնուրույն շարժվեու ունակություն չունեցող ուղևորներին ապահովել անհրաժեշտ պարագաներով, այդ թվում հատուկ բարձրացնող սարքավորման օգտագործում (բժշկական վերելակ) ներառյալ ուղեկցումը և իրերի տեղափոխումը։
Օդանավի վայրէջքի ընթացքում ցուցաբերել հատուկ ուշադրություն  տվյալ ուղևորի նկատմամբ։
Օդանավակայանի ծառայողական կազմակերպության աշխատակիցների կողմից ժամանման պահին հատուկ դիմավորման կազմակերպում, ուղեկցման և տեղափոխության օգնություն օդանավակայանի շենքում։
Ժամանակավոր օգտագործման համար հաշմանդամության սայլակի տրամադրում, եթե ինչ-ինչ պատճառներով չի հասցվել հաշմանդամի սեփական օգտագործման աթոռ-սայլակը (աթոռ-սայլակի անսարքություն կամ կորուստ թռիչքի ընթացքում)։ 

Հատուկ ուղեկցող շների տրամադրում սահմանափակ տեսողություն և լսողություն ունեցող ուղևորների համար։

Հատուկ դիմավորում ուղևորին վայրէջքի ժամանակ․ հաշմանդամություն ունեցող ուղևորների տեղափոխման կանոնները․

Սայլակով շարժվող հաշմանդամ ուղևորը կարող է թռչել ինչպես ուղեկցող անձանց հետ, այնպես էլ միայնակ։ Հաշմանդամության աթոռ-սայլակը որպես ուղեբեռ միշտ տեղափոխվում է անվճար՝ հաստատված անվճար ուղեբեռի տեղափոխման նորմերի համաձայն։ Ուղևորները մինչև վայրէջքը կարող են օգտագործել սեփական աթոռ-սայլակը (բացառությամբ էլեկտրական լարեր ունեցող սայլակի), կամ հանձնել որպես ուղեբեռ անմիջապես գրանցման հարթակից։ Վերջին դեպքում ուղևորը հասցվում է ինքնաթիռին օդանավակայանի կողմից տրամադրվող աթոռ-սայլակի օգնությամբ։ Սեփական աթոռ-սայլակը ուղևորին վերադարձվում է կամ ինքնաթիռից իջնելու պահին, կամ ուղեբեռը վերադարձնելու գոտում․ այդ դեպքում վերադարձման կետ ուղևորին հասցնում են օդանավակաանի կողմից տրամադրվող աթոռ-սայլակի միջոցով։

Աթոռ-սայլակներ և այլ օժանդակ սարքավորումներ տրամադրվում են անվճար՝ հիմք ունենալով օդանավակայանում ուղեբեռների ձևակերպման բաժնում բեռի ձևակերպման փաստաթղթերը։
Ինքնաթիռի ուղևորային սրահում թույլատրվում է ծալվող-փակվող աթոռ-սայլակների և  այլ հարմարանքների փոխադրումը, եթե նրա չափերն ու քաշը չեն գերազանցում սահմանված չափորոշիչները։

 Մարտկոցային աթոռ-սայլակների տեղափոխման կանոնները․

Թաց-հեղուկային մարտկոցներով գործողութան մեջ դրվող աթոռ-սայլակները կամ այլ շարժողական օժանդակ սարքավորումները տեղափոխվում ենմիայն ուղեբեռային բաժնում։ Այդպիսի սարքավորումներն անհրաժեշտ է ուղեբեռային բաժին հանձնել թռիչքի գրանցման ընթացքում։ Այդ դեպքում ուղևորին մինչև ինքնաթիռ հասցնում են օդանավակայանի տրամադրած աթոռ-սայլակի միջոցով։
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ տեղափոխումից առաջ նշված սարքավորումներում պետք է անջատել ակումուլյատորային մարտկոցները, իսկ մարտկոցների սեղմակները մեկուսացնել կարճ միացումից խոսափելու համար։
Մարտկոցների անջատումը և միացումը կատարվում է կամ ուղևորի կողմից, կամ ըստ հարցման՝ սպասարկման կազմակերպության կողմից։ Ուղևորները պետք է իրենց մոտ ունենան ակումուլյատորային մարտկոցները միացնելու համար անհրաժեշտ համապատասխան գործիքների հավաքածու, ինչպես նաև նման սարքավորումները ինքնաթիռով անվտանգ տեղափոխելու համար անհրաժեշտ տեխնիկական տեղեկատվություն պարունակողուղեցույց՝ փաթեթավորման պարագաների հետ միասին։ 


Հիվանդ ուղևորների տեղափոխման համար անհրաժեշտ է բժշկի տված բժշկական եզրկացությունը, ինչպես նաև հատուկ ձև, որը լրացվում է բժշկի կողմից և պարունակում է հատուկ ցուցումներ նման հիվանդի  տեղափոխելիս։ Հիվանդ ուղևորների տեղափոխումը կախված է հիվանդի առողջական վիճակի աստիճանից՝ ինքնաթիռով տեղափոխման դեպքում, ինչպես նաև նման դեպքում անհրաժեշտ հատուկ սարքավորումների առկայութան դեպքում։

Ուղեկցորդ շների տեղափոխման կանոնները

Ուղեկցորդ շները կարելի է անվճար տեղափոխել օդանավի սսրահում հատուկ շների վարժվածությամբ զբաղվող կազմակերպության կողմից տրված այդպիսի շերի վարժվածությունը հաստատող փաստաթղթի առկայութան դեպքում։ 
Շանը պետք է պատվաստել կատաղության դեմ ոչ ուշ, քան մեկ տարի առաջ և ոչ ուշ, քան թռիչքից մեկ ամիս առաջ։
Թռիքի գրանցումից առաջ շանը պետք է ենթարկել օդանավակայանի անասնաբուժական ստուգող ծառայութան բուժզննմանը, ներկայացնել կենադնու անասնաբուժական անձնագիրը և վկայականը։ Օդանավակայանի ստուգող անասնաուժական ծառայության կողմից նախօրոք ճշտել կենդանիների տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր պահանջներին և կանոններին վերաբերող փաստաթղթերի ձևակերպման անհրաժեշտոթյունը։ 
Օդանավակայանի տարածքում և օդանավի սրահում շունը պետք է լինի համապատասխան դնչկալով և համապատասխան շղթակապիչով։ 
Սրահում շանը պետք է կապել աթոռին՝ տիրոջ ոտքերի մոտ։


Առաջարկվող ուղղություններ

Թել-Ավիվ Թել-Ավիվ սկսած՝ €102

Վորոնեժ Վորոնեժ սկսած՝ €49

Մինվոդի Մինվոդի սկսած՝ €49

Բեյրութ Բեյրութ սկսած՝ €174

Թբիլիսի Թբիլիսի սկսած՝ €69


Ամրագրում

Երբ (ընտրել օրացույցից)
Ուղևորներ / Ընտրել կարգը

Նորություններ

17.05.2017 - Դեպի սուրբ հող` «Արմենիայի» օդանավերով

Ավիաընկերության տոմսերը ուղևորները կարող են ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական www.armeniafly.com կայքից, ինչպես նաև՝ այցելել ավիաընկերության պաշտոնական գրասենյակ, որը գտնվում է Վազգեն Սարգսյան 10 հասցեում: Բացի այդ «Արմենիան» գործակցում է ավելի քան 100 գործակալությունների հետ, և ուղևորը տոմսը կարող է ձեռք բերել իրեն մոտ գտնվող  գործակալությունից:

01.08.2016 - «Արմենիա»-ն բացում է թևերը

Օգոստոսի 1-ին դեպի Մոսկվա իր առաջին թռիչքը կատարող Բոինգ 737-500 «Արմենիա» ավիաընկերության օդանավը դիմավորեցին Վնուկովո օդանավակայանում` ջրային շիթերի «հրավառությամբ»

10.04.2017 - Հայկական ավիափոխադրողի մուտքը` Բեյրութ. «Արմենիա»-ն նոր երկրներ է «նվաճում»

Արմենիա» ավիաընկերության չվերթի առանձնահատկությունը մատչելի տոմսերն են՝ 320 ԱՄՆ դոլար` երկու ուղղությամբ, 30 կգ ուղեբեռը և օդանավում մատուցվող բարձրակարգ ծառայությունը՝ տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր, անգամ` էկոնոմ դասում:

23.06.2016 - Aero Mart ծրագրի շնորհանդեսը տուրիստական գործակալությունների համար

«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին կազմակերպել է Aero Mart ծրագրի շնորհանդեսը ...