Ճամփորդություն ընտանի կենդանիների հետ

«Արմենիա» ավիաընկերությունը տեղափոխում է  ընտանի կենդանիների` շուն, կատու, ինչպես ուղևորների, այնպես էլ ուղեբեռի սրահում:

Դուք պետք է Ձեզ մոտ ունենաք կենդանու տեղափոխման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Տոմսն ամրագրելու ժամանակ Դուք պետք է տեղեկացնեք, որ տեղափոխում եք ընտանի կենդանի,  և Ավիաընկերությունը պետք է հաստատի դա:

«Արմենիա» ավիաընկերությունը կազմակերպում է ընտանի կենդանիների տեղափոխումը միայն հետևյալ պայմաններով`

  • շան և կատվի ձագեր 4 ամսեկանից սկսած;
  • ընտանի կենդանիները պետք է առողջ լինեն;

ընտանի կենդանիները ամբողջ թռիչքի ընթացքում  պետք է գտնվեն հատուկ վանդակներում (բացառությամբ ուղեկցող շների):

Ավիաընկերությունը չի կազմակերպում հղի կենդանիների տեղափոխում:

 

Ընտանի կենդանիներ ուղևորների սրահում

Ընտանի կենդանու և վանդակի քաշն ուղևորների սրահում չպետք է գերազանցի 6 կգ-ը, իսկ վանդակի չափսերն էլ չպետք է գերազանցեն 55х35х20:

Մենք ընտանի կենդանիների տեղափոխման համար վանդակներ չենք տրամադրում:

 

Ընտանի կենդանիներն ուղեբեռի համար նախատեսված սրահում

6 կգ-ը գերազանցող ընտանի կենդանիները տեղափոխվում են ուղեբեռի համար նախատեսված սրահում:

Ամրագրման ժամանակ Դուք պետք է հայտնեք վանդակի չափսը, ինչպես նաև վանդակի և ընտանի կենդանու քաշը: 

Ընկերությունը պետք է հաստատի կենդանու տեղափոխումը:

 

Վանդակի համար նախատեսված պահանջներ

Վանդակը պետք է լինի`

  • ամուր պլաստիկից և մետաղյա դռնով;
  • մաքուր և երեք կողմից օդափոխվող;
  • բավականաչափ հարմար, որպեսզի ընտանի կենդանին կարողանա ազատ տեղավորվել այնտեղ;
  • հատակը պետք է ծածկված լինի հեղուկը կլանող շերտով:

Անհրաժեշտ փաստաթղթերի կրկնօրինակները պետք է ամրացված լինեն վանդակին:

«Արմենիա» ավիաընկերությունը կարող է մերժել ընտանի կենդանու տեղափոխումն այն դեպքում, եթե վերը նշված պայմաննները չեն պահպանվել:

 

Օդանավի սրահում կամ ուղեբեռի բաժնում ընտանի կենդանու տեղափոխման համար սահմանված վճարը

Ընտանի կենդանիների տեղափոխումը ներառված չէ անվճար ուղեբեռի մեջ: Այս փոխադրումը կատարվում է՝ հաշվի առնելով ընտանի կենդանու քաշը, իսկ արժեքը սահմանվում է ըստ հավելյալ ուղեբեռի սակագների:

 

ՈՒղեկցող շներ

ՈՒղեկցող շները ուղեկցում են սահմանափակ կարողություններով ուղևորներին:

Տոմս ամրագրելիս ուղևորը պետք է տեղեկություն տրամադրի այդ ընտանի կենդանու մասին:

ՈՒղևորը պետք է ներկայացնի փաստաթուղթ, որը հաստատում է “ուղեկցող շան” կարգավիճակը:

Այդ տեսակ շների տեղափոխումն իրականացվում է անվճար:


Առաջարկվող ուղղություններ

Թել-Ավիվ Թել-Ավիվ սկսած՝ ֏54,684

Վորոնեժ Վորոնեժ սկսած՝ ֏26,270

Մինվոդի Մինվոդի սկսած՝ ֏26,270

Բեյրութ Բեյրութ սկսած՝ ֏93,285

Թբիլիսի Թբիլիսի սկսած՝ ֏36,992


Ամրագրում

Երբ (ընտրել օրացույցից)
Ուղևորներ / Ընտրել կարգը

Նորություններ

01.08.2016 - «Արմենիա»-ն բացում է թևերը

Օգոստոսի 1-ին դեպի Մոսկվա իր առաջին թռիչքը կատարող Բոինգ 737-500 «Արմենիա» ավիաընկերության օդանավը դիմավորեցին Վնուկովո օդանավակայանում` ջրային շիթերի «հրավառությամբ»

23.06.2016 - Aero Mart ծրագրի շնորհանդեսը տուրիստական գործակալությունների համար

«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 23-ին կազմակերպել է Aero Mart ծրագրի շնորհանդեսը ...

05.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց առաջին չարտերային չվերթը

Այսօր`Հուլիսի 5-ին, «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց իր առաջին չարտերային չվերթը ...

10.04.2017 - Հայկական ավիափոխադրողի մուտքը` Բեյրութ. «Արմենիա»-ն նոր երկրներ է «նվաճում»

Արմենիա» ավիաընկերության չվերթի առանձնահատկությունը մատչելի տոմսերն են՝ 320 ԱՄՆ դոլար` երկու ուղղությամբ, 30 կգ ուղեբեռը և օդանավում մատուցվող բարձրակարգ ծառայությունը՝ տաք սնունդ, տեղական արտադրության գինի, գարեջուր, անգամ` էկոնոմ դասում: