Դեպի սուրբ հող` «Արմենիայի» օդանավերով

Դեպի սուրբ հող` «Արմենիայի» օդանավերով

«Արմենիա» ավիաընկերության օդանավերի նոր ուղղությունը Իսրայելի Մայրաքաղաք Թել Ավիվն է: Մայիսի 17-ից շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինշաբթի և կիրակի, ավիաընկերությունը կիրականացնի կանոնավոր չվերթներ դեպի Իսրայել: Չվերթի օրերը ընտրվել են այնպես, որպեսզի ուղևորները հնարավորություն ունենան հանգստյան օրերը անցկացնեն Հայաստանում և Իսրայելում: Ավիաընկերությունը հավատարիմ է մնացել իր գնային քաղաքականությանը՝ սահմանելով տոմսի համար նախօրոք սահմանված սակագինը՝ 49 եվրո մեկ ուղղության համար՝ առանց հարկերի: Հարկերը ներառյալ մեկ ուղղության արժեքը, եթե ուղևորը տոմսը ձեռք է բերում չվերթից 45 օր առաջ, կկազմի 102 եվրոյին համարժեք դրամ: Տոմսերի առավելագույն արժեքը երկու ուղղության համար կազմում է 380-400 դոլլար: Տոմսի արժեքն իր մեջ ներառում է 20 կգ ուղեբեռ և 7կգ ձեռքի ուղեբեռ: Բացի այդ՝ ավիաընկերությունը իր ուղևորներին առաջարկում է ամբողջական ծառայություն՝ օդանավում մատուցելով տաք սնունդ, ինչպես նաև հայկական արտադրության գինի, գարեջուր, թթի, հոնի, ծիրանի օղիներ, ինչպես բիզնես, այնպես էլ Էկոնոմ դասում:

Ավիաընկերության տոմսերը ուղևորները կարող են ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական www.armeniafly.com կայքից, ինչպես նաև՝ այցելել ավիաընկերության պաշտոնական գրասենյակ, որը գտնվում է Վազգեն Սարգսյան 10 հասցեում: Բացի այդ «Արմենիան» գործակցում է ավելի քան 100 գործակալությունների հետ, և ուղևորը տոմսը կարող է ձեռք բերել իրեն մոտ գտնվող  գործակալությունից:

Մայիսի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում տեղի ունեցավ Երևան-Թել Ավիվ- Երևան առաջին չվերթի շնորհանդեսը: Առաջին չվերթի առաջին ուղևորներին ճանապարհելու էին եկել «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ պետ Սերգեյ ավետիսյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, տուրիստական գործակալության տնօրեններ և ավիաընկերության մյուս գործընկերները: 
Ռոբերտ Օգանեսյանը, նախքան չվերթի մասին խոսելը, խորհրդանշական օդանավ տեղադրեց աշխարհի քարտեզի վրա, որով ազդարարեց ավիաընկերության նոր ուղղության մեկնարկը: Ավիաընկերության գլխավոր տնօրենը շնորհակալություն հայտնեց ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանին ցուցաբերած մեծ աջակցության համար, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանին՝ մեկ տարվա համար  տրամադրած 50 տոկոս զեղչի համար, ինչը կնպաստի չվերթի հետագա  զարգացմանը: «Հուսով եմ, որ շատ շուտով աշխարհի քարտեզի վրա մեր ներկայությունը գնալով կմեծանա և հայկական դրոշով օդանավերը կհայտնվեն նաև այլ երկրներում: Այս չվերթի բացումը  և հետագա զարգացումը բերելու է մեր երկրին արտարժույթ և զբոսաշրջիկներ, ավիաընկերությանը՝ ուղևորներ, իսկ մյուսներին ապահովելու է աշխատատեղերով»,- նշում է Օգանեսյանը:

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը, շնորհավորելով ավիաընկերությանը նոր ուղղության կապացությամբ, նշեց, որ երկար ժամանակ է, ինչ Հայաստանի ավիացիոն իշխանությունները երկարատև բանակցություններրի մեջ են եղել, Իսրայելի համապատասխան գերատեսչության ղեկավարների հետ, որպեսզի այս չվերթը իրականություն դառնա: Ավիաընկերության և Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թիմի համատեղ աշխատանքի շնորհիվ Երևան-Թել Ավիվ չվերթը իրականություն դարձավ: Առաջին ուղևորները մեկնեցին Թել-Ավիվ՝ ավիաընկերությունից որպես նվեր ստանալով 10 տոկոսանոց զեղչի քարտեր և շոկոլադից պատրստած փոքրի օդանավեր: Բարի թռիչք և փափուկ վայրէջք բոլորին:


07.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը մեկնարկում է կանոնավոր չվերթները

Հուլիսի 7-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը Մինովդի ...

05.07.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց առաջին չարտերային չվերթը

Այսօր`Հուլիսի 5-ին, «Արմենիա» ավիաընկերությունը իրականացրեց իր առաջին չարտերային չվերթը ...

02.06.2016 - «Արմենիա» ավիաընկերությունը ներդրել է ավիատոմսերի ամրագրման Aero Mart համակարգը

Հարգելի գործընկերներ` ուրախ ենք տեղեկացնել ձեզ, որ «Արմենիա» ավիաընկերությունը պայմանագիր է ...

01.08.2016 - «Արմենիա»-ն բացում է թևերը

Օգոստոսի 1-ին դեպի Մոսկվա իր առաջին թռիչքը կատարող Բոինգ 737-500 «Արմենիա» ավիաընկերության օդանավը դիմավորեցին Վնուկովո օդանավակայանում` ջրային շիթերի «հրավառությամբ»